Ուկրաինական ԶՈւ-ն Սև ծովում ոչնչացրել է ռուսական ռադարային կայան և պահեստային կառույցներ՝ օգտագործելով մակերևութային և օդային անօդաչու թռչող սարքեր։
Հարվածը մեկնարկել է օդային անօդաչուի կողմից, որը թիրախավորել է աշտարակներից մեկը, որից հետո նույն կառույցին հարված է հասցվել նաև ռազմածովային անօդաչու սարքի միջոցով։
Արդյունքում ոչնչացվել է «Նևա» ռադարային կայանը, որը ռուսական կողմը օգտագործում էր օդային և մակերևութային իրավիճակի վերահսկման համար, ինչպես նաև հարթակի պահեստային կառույցներն ու աշտարակի վրա գտնվող բնակելի հատվածը։
Հիշեցնենք, որ մակերևութային անօդաչու սարքերի միջոցով ուկրաինական ուժերին հաջողվել էր նաև հարվածներ հասցնել Ղրիմի կամրջին և 11 ռուսական ռազմանավերի։