Ամերիկյան ABC News-ը հաղորդում է, որ Ավստրալիան, այնուամենայնիվ, սկսել է Abrams տանկեր ուղարկել Ուկրաինա։
Պարբերականի տվյալներով՝ Ավստրալիան սկսել է առաքել առաջին M1A1 Abrams տանկը 49 միավորից բաղկացած խմբաքանակից, որոնք նախատեսված են Ուկրաինայի համար։ Ավելի վաղ մատակարարումները հետաձգվել էին՝ ԱՄՆ-ից թույլտվություն ստանալու անհրաժեշտության պատճառով, քանի որ տանկերը մշակվել են ԱՄՆ-ում։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզիին՝ տեխնիկան փոխանցելու համար։