Մայիսի 20-21-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կժամանի Երևան: Բանակցություններ են նախատեսված արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, սպասվում են զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատրյանի հետ. հաղորդում են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները առարկայական մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության խնդիրների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Մոսկվան հույս ունի, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը և կհանգեցնի փոխըմբռնման մեծացմանը և կողմերին հետաքրքրող հարցերի փոխընդունելի լուծումների որոնմանը։