Պուտինն ու Թրամփն այսօր հեռախոսազրույց կունենան, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը երկուշաբթի, ժամը 17.00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ»,- ասել է նա։
Զրույցը կարևորվել է Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների ֆոնին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հնարավոր հանդիպումը կախված է նրանց անձնական պայմանավորվածություններից, բայց այն պետք է լավ պատրաստված լինի: