Ռումինիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Տեղի ժամանակով ժամը 07:00-ին բացվել է գրեթե 19 հազար ընտրատեղամաս։
Օրենքի համաձայն՝ հաղթող է ճանաչվում ցուցակներում ընդգրկված ընտրողների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն։ Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 21:00-ին։
Ընտրությունների առաջին փուլը կայացել է մայիսի 4-ին, ձայների մեծամասնությունը ստացել է «Ռումինացիների միավորման դաշինք» ազգայնական կուսակցության առաջնորդ Ջորջ Սիմիոնը՝ 41%, Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանը 21% ձայներ է հավաքել։
Անցյալ տարվա նոյեմբերին Ռումինիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որը հաղթեց անկախ թեկնածու Կալին Ջորջեսկուն։ Դեկտեմբերի 6-ին երկրի Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց քվեարկության արդյունքները լուրջ խախտումների պատրվակով, որոնք իբր հաստատված էին Անվտանգության բարձրագույն խորհրդի գաղտնազերծված փաստաթղթերով։