Միջազգային

Հռոմի Պապ Լեւոն XIV-ը պաշտոնապես ստանձնեց քահանայապետի պաշտոնը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հռոմի պապ Լեւոն XIV-ն ընդունել է պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով):

Սրանք պապական իշխանության ավանդական խորհրդանիշներն են՝ պալիումը ներկայացնում է Պապին որպես համընդհանուր եկեղեցու հովիվ, որն առաջնորդում է իր հոտը, իսկ մատանին կոչվում է առաջին առաքյալի և ձկնորսի անունով, որը համարվում է առաջին Պապը:

Այս հնագույն ծեսը նշանավորեց 267-րդ Պապի հովվապետության պաշտոնական սկիզբը: