Միջազգային

«Հուսով եմ՝ Պուտինի և Թրամփի՝ վաղը նախատեսվող հեռախոսազրույցը հաջող կլինի»

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը վաղը հեռախոսազրույց կունենան։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը։

«Հուսով եմ՝ Պուտինի և Թրամփի՝ վաղը նախատեսվող հեռախոսազրույցը հաջող կլինի»,- ասել է նա։

Ուիթքոֆֆը նշել է, որ ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները «հանգեցրել են լավ ձեռքբերումների»։