ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպից հետո առաջին անգամ հանդիպել են Վատիկանում՝ Հռոմի պապի գահակալության արարողության ժամանակ։
Նրանք ժպտացել և միմյանց ձեռք են սեղմել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տանը նախագահ Թրամփը, փոխնախագահ Վենսն ու Զելենսկին թեժ խոսակցություն էին ունեցել, ինչից հետո Զելենսկին լքել էր Սպիտակ տունն ու հեռացել։