Միջազգային

Զելենսկին Վատիկանում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վատիկանում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի հետ։ Հանդիպմանը ներկա է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ավելի ուշ, անդրադառնալով հանդիպմանը, Զելենսկին հանդիպումը «լավ» է անվանել.

«Մենք քննարկել ենք բանակցությունները Ստամբուլում, որտեղ ռուսները ուղարկել են ցածր մակարդակի պատվիրակություն, որը որոշումներ կայացնելու իրավասություն չունի: Ես հաստատեցի Ուկրաինայի պատրաստակամությունը իրական դիվանագիտության համար և նշեցի արագ, ամբողջական և անվերապահ հրադադարի կարևորությունը»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների, երկկողմ առևտրի, պաշտպանական համագործակցության, պատերազմի դաշտում տիրող իրավիճակի և գերիների ապագա փոխանակման հարցեր։