Հատուկ գործողության արդյունքը պետք է լինի երկարաժամկետ խաղաղությունն ու Ուկրաինայի ռուսալեզու բնակիչների շահերի պաշտպանությունը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Վերացնել այն պատճառները, որոնք առաջացրել են այս ճգնաժամը, ստեղծել պայմաններ երկարաժամկետ և կայուն խաղաղության համար։ Ռուսական պետության անվտանգության ապահովում, մեր ժողովրդի շահերի ապահովում այն տարածքներում, որոնց մասին մենք միշտ խոսում ենք։ Այնտեղ, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր ռուսերենը համարում են մայրենի լեզու, Ռուսաստանը համարում են իրենց հայրենիքը»,- ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։