Միջազգային

Վերջին 24 ժամում առնվազն 153 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում

Առնվազն 153 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ավիահարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնում է Պաղեստինի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ ունիր ալ-Բուրշը Anadolu գործակալությանը։

«Իսրայելի անողոք հարվածները անկլավում խլեցին 153 մարդու կյանք։ Զոհերի թիվը աճել է, երբ իսրայելական անօդաչու թռչող սարքերը գնդակոծել են Գազայի հյուսիսում գտնվող  հիվանդանոցը»,- ասել է նա։