Միջազգային

Հռոմի նորընտիր պապը մեքենայով շրջել է Սուրբ Պետրոսի հրապարակով

Հռոմի պապ Լեւոն XIV-ը շրջել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակով։

Նա եղել է սպիտակ բաց մեքենայով, շրջել է հրապարակում, որտեղ քիչ անց կմեկնարկի նրա գահակալության արարողությունը։ Պապը ողջունել է հազարավոր հավատացյալների, որոնք հավաքված են հրապարակում։

Գահակալության արարողությունը կմեկնարկի քիչ անց՝ Սուրբ Պետրոսի տաճարում։

Ըստ Վատիկանի՝ ակնկալվում է, որ Պոնտիֆիկոսի գահակալության համար կժամանեն 156 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ մոտ 30 պետությունների ղեկավարներ։