Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Հռոմի պապ Լեւոն XIV-ը հանդիպել են Վատիկանում։
«Սուրբ Աթոռի իշխանությունն ու ձայնը կարող են էական դեր խաղալ Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցում։
Շնորհակալություն ենք հայտնում Վատիկանին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամության համար։ Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով երկխոսության՝ հանուն իրական արդյունքների»,- հայտնել է Զելենսկին։