Կալիֆորնիայի վերարտադրողական բժշկական կլինիկայի հարևանությամբ ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով կա 1 զոհ և 4 տուժած։
Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն Կալիֆորնիայի Պալմ Սփրինգս քաղաքի վերարտադրողական բժշկության կլինիկայի մոտ ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունը որակել է որպես ահաբեկչական գործողություն, հայտնում է CBS News հեռուստաալիքը։
«Սա կանխամտածված ահաբեկչություն է: Հետաքննության ընթացքում մենք կպարզենք՝ սա միջազգային, թե ներքին ահաբեկչություն էր»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԴԲ-ի խոսնակ Ակիլ Դևիսը:
Նա ասել է, որ ՀԴԲ-ի տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է բժշկական հաստատությունը։ Դեւիսը չի նշել հանցագործության մեջ կասկածվողի անունը՝ նշելով, որ դա կարող է խանգարել հետաքննությանը։
Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Փալմ Սփրինգս քաղաքում՝ պայթյուն որոտացել է բժշկական կենտրոնի մոտ։ Արդյունքում մեկ մարդ մահացել է, չորսը՝ վիրավորվել։ ԱՄՆ գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Փամ Բոնդին վրդովմունք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և ընդգծել, որ անպտղության կլինիկաների դեմ նման գործողություններն անընդունելի են։