Իսրայելի ցամաքային ուժերը «լայնածավալ ցամաքային գործողություններ» են սկսել Գազայի հատվածի հյուսիսային և հարավային հատվածներում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Նշվել է, որ գործողություններին մասնակցում են ինչպես գործող զինծառայողներ, այնպես էլ պահեստազորայիններ։
«Թիրախների թվում են եղել զենքի պահեստներ, ահաբեկչական ենթակառուցվածքներ, հակատանկային հրթիռային կայաններ և ահաբեկիչներ։ Ռազմաօդային ուժերը շարունակում են աջակցել գործող զորքերին։ Զինծառայողները ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ապամոնտաժել են ահաբեկչական ենթակառուցվածքներ ինչպես գետնի վրա, այնպես էլ՝ գետնի տակ, և ներկայում զբաղեցնում են հիմնական դիրքեր Գազայի հատվածում»,-ասված է հայտարարության մեջ։