Միջազգային

Կիևի շրջանում ԱԹՍ հարվածի հետևանքով բնակելի շենք է ավերվել

Գիշերը ԱԹՍ-ների հարձակում է եղել Կիևի մարզի Օբուխովսկի թաղամասի վրա, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, մեկ կին է մահացել, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Եվս երեք մարդ՝ 61-ամյա տղամարդ, 59-ամյա կին և 4-ամյա երեխա վիրավորվել են։ Տուժածների վիճակը միջին ծանրության է։

ԱԹՍ հարվածի հետևանքով Օբուխովսկի թաղամասում բնակելի շենք է ավերվել, բազմահարկ շենք է վնասվել, ավտոտնակի տարածքում հրդեհ է բռնկվել։

Ֆաստովսկի թաղամասում ավերվել է 500 քառակուսի մետր տարածքով պահեստը և կից շինությունը, հրդեհ է բռնկվել բժշկական կենտրոնում։

Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է։