Միջազգային

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ, որի ընթացքում քննարկել են նախորդ օրը Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուբիոն ընդգծել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ուկրաինական հակամարտության լուծմանը։ Բացի այդ, նա ողջունել է ռազմագերիների փոխանակման և կողմերի կողմից զինադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների տեսլական պատրաստելու մասին պայմանավորվածությունները։

Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում։ Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների շարունակման վերաբերյալ։