Միջազգային

ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել հրադադարի պայմանների ցուցակները. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի հետ կայացած բանակցությունները։

Նա նշել է, որ ուկրաինական կարգավորման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։

«Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել հրադադարի պայմանների ցուցակները. աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասել է նա։

Խոսելով ՌԴ և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպման մասին՝ Պեսկովն ասել է, որ Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է, եթե երկու երկրների պատվիրակությունների կողմից որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն.

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ընթանում են և պետք է անցկացվեն փակ դռների հետևում։ Առայժմ խոսվում է պայմանավորվածությունների կատարման մասին»։

Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության կազմը փոխելու մասին խոսք չկա. աշխատանքները կշարունակվեն, հավելել է Կրեմլի խոսնակը։