Ուկրաինայում հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Նա նշել է, որ Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար։
«Թուրքիայի աջակցությամբ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները ծրագրված էին որպես խաղաղության քայլ»,- ասել է Էրդողանը։