Միջազգային

Պուտինը հոգնել է պատերազմից․ Թրամփ

Զելենսկին աշխարհի լավագույն վաճառողն է և շատ ավելի լավ, քան ես: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նա ամեն անգամ գալիս և հեռանում է 100 միլիոն դոլարով»,– ասել է ԱՄՆ նախագահը։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Թրամփը ասել է, որ Զելենսկին հաղթաթուղթ չունի։

«Ես ծանր խոսակցություն ունեցա Զելենսկու հետ, քանի որ ինձ դուր չեկավ նրա ասածները։ Ես միշտ ասել եմ, որ նա հաղթաթուղթ չունի, դա ճշմարտություն է»։

Թրամփը նշել է նաեւ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոգնել է պատերազմից․

«Եթե ​​Պուտինն իր տանկերով ցեխի մեջ չխրվեր, նրանք Կիևում կլինեին մոտ 5 ժամից։ Պուտինը հոգնել է պատերազմից, թեև փորձում է հակառակը ցույց տալ»,- ասել է նա։