Միջազգային

ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

ԱՄՆ-ում հզոր տոռնադոն խլել է առնվազն 21 մարդու կյանք, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 

Կենտուկիում զոհվել է առնվազն 14 մարդ, իսկ Միսսուրիում՝ ևս 7-ը։ Փրկարարները շարունակում են որոնել հնարավոր ողջ մնացածներին։

Փոթորիկը վնասել է տներ, մեքենաներ և Կենտուկիի Լոնդոն-Քորբին օդանավակայանը։ Ավելի քան 800 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ էլեկտրամատակարարման վերականգնումը կարող է տևել մի քանի օր։