ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 19-ին հեռախոսազրույցներ կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։ Նա այս մասին գրել է Truth social-ում։
«Երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, հեռախոսազրույց կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թեմաները կներառեն արյունահեղության դադարեցումը, որը շաբաթական միջինում սպանում է ավելի քան 5000 ռուս և ուկրաինացի զինծառայողների, և առևտուրը։
Այնուհետև կխոսեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, իսկ հետո՝ ՆԱՏՕ-ի տարբեր անդամների։ Հուսով եմ՝ այս օրն արդյունավետ կլինի, կհայտարարվի հրադադար, և այս շատ դաժան պատերազմը, որը երբեք չպետք է սկսվեր, կավարտվի։ Աստված օրհնի մեզ բոլորիս»,- գրել է նա։