ԱՄՆ-ի Նոր Օռլեանում տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող տասնմեկ տղամարդ փախել է կալանավայրից, հայտնել է տեղի ոստիկանության բյուրոյի ղեկավար Քրիստոֆեր Գուդլին։
«Մեզ տեղեկացրել են 11 կալանավորի մասին, որոնք փախել են բանտից, բոլորը չափահաս տղամարդիկ են»,- ասել է Գուդլին ԱՄՆ հեռուստատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսում՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
ABC News-ը, հղում անելով իրավապահ մարմինների աշխատակիցներին, հաղորդել է, որ բանտարկյալները կարող են զինված լինել, ինչը նրանց ավելի վտանգավոր է դարձնում։ Նրանք ներկայումս որոնվում են։