Միջազգային

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Նա տեղեկացրել է, որ շուտով կայցելի Հայաստան:

«Ներկայումս բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ես կապ եմ պահպանում երկու կողմերի հետ։ Շուտով կլինեմ Հայաստանում և բանակցություններ կվարեմ»,- ասել է նա։