ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի շփումները չափազանց կարևոր են ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը։
«Անշուշտ, նախագահ Պուտինի և Թրամփի շփումները չափազանց կարևոր են ուկրաինական կարգավորման համատեքստում։ Մենք, իհարկե, համաձայն ենք այս թեզի հետ, դժվար է գերագնահատել դրա կարևորությունը»,- հավելել է նա։