Միջազգային

«Մենք պետք է հանդիպենք». Թրամփը՝ Պուտին մասին

Նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ ասել է, որ կարող է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի կարգավորման հարցը քննարկելու համար։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Նա Աբու Դաբիից մեկնելիս Air Force One-ում լրագրողներին ասել է. «Մենք պետք է հանդիպենք, և կհանդիպենք»:

Թրամփը հավելել է․ «Կարծում եմ՝ մենք կլուծենք դա, իսկ եթե ոչ, գոնե կհասկանանք իրական պատկերը։ Իսկ եթե անգամ չկարողանանք լուծում գտնել, դա, միևնույն է, շատ հետաքրքիր կլինի»։