Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը ցույց տա կոնկրետ գործողությունների պատրաստակամություն․ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, որն Ստամբուլում գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը։
ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նախարարը նշել է, որ խոսքը գնում է առնվազն 30 օր զինադադարի և մարդասիրական քայլերի իրականացման մասին, ինչպիսիք են բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձը և ռազմագերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով:
Նախարարը հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի և ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների: