Միջազգային

Այսօր Ստամբուլում տեղի կունենա երկու եռակողմ հանդիպում

Թուրքական Anadolu գործակալությունը հաղորդում է, որ այսօր Ստամբուլում կկայանան Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա և Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումները։

Այսօր Ստամբուլում տեղի կունենա երկու եռակողմ հանդիպում՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, ինչպես նաև Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ։

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների համաձայն՝ Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով առաջին հանդիպումը կսկսվի ժամը 11:45-ին (Երևանի ժամանակով)՝ Թուրքիայի նախագահի Դոլմաբահչեի գրասենյակում։

Երկրորդ եռակողմ հանդիպումը՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև, նախատեսված է ժամը 13:30-ին (Երևանի ժամանակով)՝ նույն վայրում: