Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր էջում գրել է.
«Ես և Եվրոխորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքն ավարտելու կապակցությամբ։ Սա կարևոր քայլ է: Մենք անհամբեր սպասում ենք դրա շուտափույթ ստորագրմանը։ ԵՄ-ը պատրաստ է ներդրումներ անել տարածաշրջանային հաղորդակցության մեջ, մերձեցնել ողջ տարածաշրջանը և ավելի մոտեցնել մեր Միությանը»,-գրել է նա։
