Եվրամիությունը ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ․ ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնությանը։ Կարծում եմ՝ բոլորը շահագրգռված են, որ նրանք ստորագրեն խաղաղության համաձայնագիրը»,- ասել է նա։