Պորտուգալիայի ծայրահեղ աջ «Չեգա» կուսակցության առաջնորդ Անդրե Վենտուրան հոսպիտալացվել է՝ հանրահավաքի ժամանակ ուշագնաց լինելուց հետո։
Միջադեպը տեղի է ունեցել նախորդ ուշագնացությունից ընդամենը երկու օր անց։
42-ամյա Վենտուրան, որի ղեկավարած կուսակցությունը դարձել է երկրի երրորդ խոշոր քաղաքական ուժը, վատացել է Օդեմիրա քաղաքում կայացած հանդիպման ընթացքում։
Տեսանյութերում երևում է, թե ինչպես է նա բռնում կրծքավանդակը, փորձում թուլացնել փողկապը և փլվում օգնականների գիրկը։
Նրան նախ տեղափոխել են տեղական կլինիկա, ապա՝ Սետուբալի հիվանդանոց՝ բժշկական միջամտության համար։
Բժիշկների հաղորդմամբ՝ Վենտուրայի ինքնազգացողության վատացումը պայմանավորված է եղել կերակրափողի սպազմով, որն առաջացել է ստամոքսի ռեֆլյուքսի և բարձր արյան ճնշման հետևանքով։