Միջազգային

«Մենք չգիտենք՝ ուկրաինացի բանակցողներ կհայտնվեն, թե ոչ». Պեսկով

Խոսել այն մասին, թե ՌԴ-ից ինչպիսի մասնակցություն կպահանջվի Ստամբուլում բանակցություններից հետո, դեռ վաղաժամ է, հայտարարել Է Դմիտրի Պեսկովը: 

«Մենք չգիտենք՝ ուկրաինացի բանակցողներ կհայտնվեն, թե ոչ, ռուսական պատվիրակությունը պատրաստ սպասում է»,- ասել է նա։

Պեսկովի հայտարարությունները Ստամբուլում բանակցությունների վերաբերյալ:

▪Պուտինը խնդիրներ է առաջադրել և որոշել Ստամբուլում Ռուսաստանի պատվիրակության բանակցային դիրքորոշումը։

▪ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է, առավոտից սպասում է ուկրաինական կողմի բանակցողներին, որոնք դեռ չկան։ 

▪Մոսկվան դեռևս չունի ուկրաինական պատվիրակության կազմի վերաբերյալ մանրամասներ։

▪Ռուսաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի Ստամբուլում բանակցություններն արդյունավետ լինեն ։ 

▪Ստամբուլում գտնվող ռուս բանակցողները կզեկուցեն Պուտինին «ըստ անհրաժեշտության»։

▪Մոտակա օրերին Պուտինի՝ Ստամբուլ այցելելու ծրագրեր չկան։

▪Առաջիկա օրերին Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստական ​​​​աշխատանքներ չեն տարվում։ Հարցը որևէ էական ձևով չի քննարկվել։