Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններին, հայտնում է «France Presse» գործակալությունը՝ վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Ինքը՝ Վլադիմիր Զելենսկին, չի մեկնի Ստամբուլ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով պաշտոնատար անձին։
«Ես որոշել եմ պատվիրակությունն ուղարկել Ստամբուլ։ Այն կգլխավորի պաշտպանության նախարար Ումերովը։ Ստամբուլում բանակցությունների հիմնական նպատակը կլինի հրադադարը»,- հայտարարել է Զելենսկին։