Միջազգային

«Ռուսների պատվիրակության մակարդակը բուտաֆորիա է». Զելենսկի

Ռուսների պատվիրակության մակարդակը բուտաֆորիա է։ Հետագա քայլերը կորոշենք Էրդողանի հետ հանդիպումից հետո․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինական պատվիրակությունը ներկայացված է ամենաբարձր մակարդակով՝ ԱԳՆ, ԶՈւ, հետախուզությունների ներկայացուցիչներ», - ասել է նախագահը։  

Նա հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը Թուրքիայի նախագահի հետ բանակցություններից հետո կմտածի, թե հետագա ինչ քայլեր են ձեռնարկվելու: Այս պահին անհասկանալի է՝ արդյոք ռուսական պատվիրակությունն ունի ինչ-որ որոշումներ կայացնելու մանդատ։