ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Կատար կատարած այցի ընթացքում Qatar Airways ավիաընկերությունը ստորագրել է Boeing ընկերության պատմության մեջ խոշորագույն պայմանագիրն ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Պայմանագրով նախատեսվում է 160 ինքնաթիռի գնում և ևս 50-ի ձեռքբերման օպցիա։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 96 միլիարդ դոլար։
Ըստ պայմանագրի՝ Qatar Airways-ը ձեռք կբերի 130 միավոր Boeing-787 և 30 միավոր նոր Boeing-777X, որոնք կտրամադրվեն GE Aerospace շարժիչներով։ Մասնավորապես, 787 մոդելի համար ընտրվել է GEnx շարժիչը՝ Rolls-Royce Trent 1000-ի փոխարեն։ 777X ինքնաթիռները կկազմավորվեն GE9X շարժիչներով՝ որպես միակ տարբերակ։