Միջազգային

Գերմանիան իր պաշտպանական ծախսերը կհասցնի ՀՆԱ-ի 5%-ին

Գերմանիան նախատեսում է ավելացնել պաշտպանության ծախսերը՝ հասցնելով 215 միլիարդ եվրոյի։

Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է էականորեն մեծացնել ռազմական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5%–ին, ինչը տարեկան կկազմի ավելի քան 215 միլիարդ եվրո։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Յոհանն Վադեֆուլը՝ Թուրքիայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Ներկայումս Գերմանիան պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի մոտ 2%-ը, սակայն նույնիսկ այդ ցուցանիշը միշտ չէ, որ ապահովվում է։