ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանի հետ միջուկային համաձայնություն կարող է ձեռք բերվել՝ ընդգծելով առաջընթացը, սակայն միաժամանակ նախազգուշացրել է կոշտ գործողության հնարավորության մասին, եթե համաձայնություն չստացվի։
«Իրանը, կարելի է ասել, համաձայնել է պայմաններին՝ նրանք չեն պատրաստվում, ինչպես ես ընկերաբար ասում եմ, միջուկային փոշի պատրաստել։ Իրանում այլևս միջուկային փոշի չի լինելու»,- հայտարարել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ Իրանը «չի կարող ունենալ միջուկային զենք» և հավելել է, որ բանակցությունները «շատ մոտ են հնարավոր համաձայնության»։
Թրամփը ներկայացրել է երկու տարբերակ. «Կա շատ հաճելի քայլ, և կա բռնի քայլ, բռնություն, ինչպիսին մարդիկ երբեք չեն տեսել։ Եվ ես չեմ ուզում հասնել այդ քայլին։ Ոմանք ուզում են, նույնիսկ՝ շատերը։ Բայց ես չեմ ուզում դա։ Դե ինչ, կտեսնենք՝ ինչ կլինի»։