Միջազգային

Իրանը պատրաստ է վերացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. NBC News

Պարբերականը, հղում անելով Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանիին, գրում է, որ Իրանը համաձայնագրի շրջանակներում պարտավորվելու է երբեք միջուկային զենք չստեղծել և ազատվել բարձր հարստացված ուրանի պաշարներից, որը կարելի է օգտագործել որպես զենք:

Շամխանիի խոսքով՝ Իրանը պատրաստ է պարտավորություն ստանձնել երբեք միջուկային զենք չարտադրել և վերացնել բարձր հարստացված ուրանի պաշարները, որը կարող է օգտագործվել զենքի արտադրության մեջ: Այնուամենայնիվ, այն կշարունակի ուրանը հարստացնել ավելի ցածր մակարդակի, որն անհրաժեշտ է քաղաքացիական օգտագործման համար:

Շամխանին նշել է, որ եթե ամերիկացիներն իսկապես գործեն այնպես, ինչպես ասում են, դա կարող է մոտ ապագայում բարելավել երկրների փոխհարաբերությունները: