Միջազգային

ԱՄՆ-ի օգնության կրճատումը վտանգում է ՄԻԱՎ-ի դեմ պայքարը

ԱՄՆ-ի օգնության կրճատումը վտանգում է ՄԻԱՎ-ի դեմ պայքարը

ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության կրճատման պատճառով Հարավային Աֆրիկայում ՄԻԱՎ վարակով հիվանդների թեստավորումն ու վերահսկումը զգալիորեն նվազել է, հատկապես՝ հղի կանանց, նորածինների և երիտասարդների շրջանում. գրում է Reuters-ը։

Հարավային Աֆրիկան ունի աշխարհի ամենաբարձր ՄԻԱՎ վարակման մակարդակը՝ մոտ 8 միլիոն մարդ։ Սա կազմում է չափահասների շուրջ 20%-ը։ Յուրաքանչյուր հինգերորդ մեծահասակը վարակված է ՄԻԱՎ-ով։

ԱՄՆ-ն մինչ վերջերս ֆինանսավորում էր Հարավային Աֆրիկայի ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ծրագրի մոտ 17%-ը՝ տարեկան տրամադրելով ավելի քան 400 միլիոն դոլար։ Այդ միջոցներով, մասնավորապես, վճարվում էին շուրջ 15000 բուժաշխատողների աշխատավարձերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական