Միջազգային

«Չի լինի Պուտինը, չեն լինի բանակցություններ»․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի չժամանի Ստամբուլ, հնարավոր է՝ Վոլոդիմիր Զելենսկին ևս չմասնակցի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին։ 

«Չի լինի Պուտինը, չեն լինի նախագահական մակարդակով բանակցություններ։ Որոշումը կկայացնի նախագահը։ Զելենսկին կարող է խոսել միայն Պուտինի հետ, որովհետև խոսքը որոշումների, պատասխանատվության մասին է»,- ասել է նա։