«Ռոսսելխոզնադզորը» 2025 թվականի սկզբից մայիսի 7-ի դրությամբ գրանցել է Ռուսաստան կարտոֆիլի ներմուծման աճ։ Թարմ կարտոֆիլի ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.5 անգամ՝ 124.8 հազար տոննայից հասնելով 432.2 հազար տոննայի։
Եգիպտոսը մատակարարումները մեծացրել է 4,5 անգամ՝ 59,3-ից մինչև 266,3 հազար տոննա, Պակիստանը՝ 4,4 անգամ՝ 1,9-ից մինչև 8,2 հազար տոննա, Չինաստանը՝ մի քանի անգամ՝ 2,5-ից մինչև 65,5 հազար տոննա, Ղազախստանը՝ 448 տոննայից մինչև 7 հազար տոննա, Հայաստանը՝ 490 տոննայից մինչև 5,1 հազար տոննա։