Միջազգային

Թրամփը հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռիյադում հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ․ հայտնում է «Ալ Արաբիա»-ի թղթակիցը։

Թրամփը հայտարարել է, որ համաձայնվել է վերացնել Սիրիայի դեմ բոլոր պատժամիջոցները։

Սիրիայի արտգործնախարար Ասաադ ալ-Շաիբանին նշել է, որ Թրամփի որոշումը «շրջադարձային պահ» է երկրի համար։ Նա հավելել է, որ այս քայլը ճանապարհ է հարթում երկարամյա պատերազմից հետո կայունության, ինքնաբավության և իրական վերականգնման համար։