Միջազգային

«Հեյ, ընկեր Պուտին, գնա Ստամբուլ և, գրողը տանի, բանակցիր». Լուլու դա Սիլվա

«Հեյ, ընկեր Պուտին, գնա Ստամբուլ և, գրողը տանի, բանակցիր». Լուլու դա Սիլվա

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ մտադիր է անձամբ համոզել Վլադիմիր Պուտինին՝ մասնակցել Ստամբուլում նախատեսված խաղաղության բանակցություններին: Նա Չինաստանից վերադառնալու ճանապարհին կանգ կառնի Մոսկվայում և կփորձի խոսել Պուտինի հետ։

«Ինձ համար դժվար չէ ասել՝ հեյ, ընկեր Պուտին, գնա Ստամբուլ և, գրողը տանի, բանակցիր»,- ասել է Բրազիլիայի նախագահը։

Բրազիլիայի նախագահը Պեկինում մասնակցել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցիչների հանդիպմանը: Համատեղ հռչակագրում Լուլան և Սին ընդգծել են, որ բանակցությունները Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու «միակ ճանապարհն» են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական