Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչի մասին խոսել է նախագահ Պուտինը․ հայտնել է Յուրի Ուշակովը:
«Դուք գիտեք նախագահի հայտարարությունն այն մասին, որ պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ վերսկսել այն բանակցությունները, որոնք ուկրաինական կողմն ընդհատել էր արևմտյան գործընկերների դրդման արդյունքում», - ասել Է Ուշակովը։
Յուրի Ուշակովը մեկնաբանել է նաև Պուտինի հետ հանդիպելու՝ Թրամփի պատրաստակամության հարցին.
«Հայտարարությունները շատ են։ Պետք է նայել՝ ինչպես կզարգանա իրավիճակը։ Հիշեցնենք, որ Թրամփը Մերձավոր Արևելքում է և զբաղված է լուրջ գործերով»,-պարզաբանել է Ռուսաստանի ղեկավարի օգնականը։