Այսօր առավոտյան 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կրետե կղզու ափերի մոտ․ հայտնել են Աթենքի սեյսմոլոգիական ծառայությունից: Տուժածների կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Երկրաշարժը տեղի է ունեցել 64,4 կմ խորության վրա՝ Կասոս կղզուց մոտ 19 կմ հարավ:
Հունաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունները ցունամիի մասին նախազգուշացում են տարածել 112 ահազանգման համակարգով՝ բնակիչներին խորհուրդ տալով լքել ափամերձ շրջանները:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Իսրայելում, Թուրքիայի հարավ-արևմուտքում և Եգիպտոսի որոշ շրջաններում:
Հունաստանը գտնվում է մի քանի սեյսմիկ խզվածքային գծերի վրա, և երկրում հաճախակի երկրաշարժեր են տեղի ունենում: