Միջազգային

«Չգիտեմ՝ նա այնտեղ կլինի՞, եթե ես այնտեղ չլինեմ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ չգիտի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կգնա՞ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների։ 

Թրամփը նաև հայտարարել է, որ միշտ դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ երկրորդային  պատժամիջոցները, որոնք նա սպառնում էր կիրառել ավելի վաղ, եթե Մոսկվան խուսափի խաղաղ կարգավորումից:

«Նա կցանկանար, որ ես այնտեղ լինեի, և դա հնարավոր է… Չգիտեմ՝ նա այնտեղ կլինի՞, եթե ես այնտեղ չլինեմ: Մենք կիմանանք», - Կատարի ճանապարհին, Air Force One ինքնաթիռում, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։ 

Թրամփն ասել է, որ չի բացառում Թուրքիայում Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը, եթե դա մոտեցնի հակամարտությունը։

«Սա պատերազմն ավարտելու հնարավորություն է։ Ես կմտածեմ դրա մասին: Պատրաստ եմ փոխել գրաֆիկս կյանքեր փրկելու համար»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։