Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստվում է չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ վարչակազմը կդադարեցնի Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառումը, որպեսզի արաբական հանրապետությունը խաղաղության հնարավորություն ունենա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Ռիադում սաուդա-ամերիկյան ներդրումային ֆորումում։

«Ես շատ ուրախ եմ հայտարարել, որ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթվա վերջում Թուրքիայում կհանդիպի Սիրիայի նոր արտգործնախարար Ասաադ ալ-Շեյբանիի հետ։ Կկարգադրեմ դադարեցնել Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ նրանց հնարավորություն ընձեռելու նպատակով»,- ասել է նա։

Ամերիկացի առաջնորդը չի մանրամասնել, թե ինչ մեխանիզմ կօգտագործի պատժամիջոցները չեղարկելու համար։ Նա նաև հույս է հայտնել, որ Սիրիայի նոր կառավարությունը կկարողանա կայունացնել իրավիճակը երկրում և պահպանել խաղաղությունը։