Սիցիլիայում շարունակվում է Էտնա հրաբխի ինտենսիվ ժայթքման փուլը։ Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը, մայիսի 13-ի դրությամբ հարավ-արևելյան խառնարանում պայթյուններ են արձանագրվել, որոնց ուղեկցել է երկու լավային հոսք՝ հարավային և արևելյան ուղղություններով։
Չնայած ակտիվությանը՝ երկրաշարժային վերահսկման համակարգերը հողի խոշոր տեղաշարժեր չեն արձանագրել։ Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխաբանության ազգային ինստիտուտը բարձրացրել է օդային վտանգի մակարդակն առավելագույն՝ կարմիր աստիճանի։
Հիշեցնենք, որ օգոստոսին ևս Էտնան ուժեղ ժայթքման փուլ էր ունեցել՝ արձակելով մինչև 10 կմ բարձրությամբ մոխրի սյուն։ Նախորդ ժայթքումը գրանցվել էր 2024թ. հուլիսին։
