Միջազգային

Ուիթքոֆը և Քելլոգ նույնպես կլինեն Ստամբուլում

Reuters գործակալությունը հայտնում է, որ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Քիթ Քելլոգը կմեկնեն Ստամբուլ՝ մասնակցելու հինգշաբթի կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին: 

Նշենք, որ օրերս Պուտինն Ուկրաինային առաջարկել էր Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել ուղիղ բանակցությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ համաձայն է դեմ առ դեմ բանակցել Պուտինի հետ և մայիսի 15-ին ՌԴ նախագահին անձամբ կսպասի Ստամբուլում: Սրան Մոսկվան դեռ չի արձագանքել։