Միջազգային

«Զելենսկին մտադիր է հանդիպել բացառապես Պուտինի հետ». Պոդոլյակ

Զելենսկին Ստամբուլում մտադիր է հանդիպել բացառապես Պուտինի հետ, Ռուսաստանի որևէ այլ ներկայացուցչի հետ բանակցություններ չեն լինի․ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նա պարզաբանել է, որ ավելի ցածր մակարդակի բանակցությունները Կիևը համարում է անօգուտ, քանի որ նույնիսկ ռուս նախարարները իրավասու չեն քննարկել կամ որոշումներ կայացնել առանցքային հարցերի շուրջ: